Երևանցի աշակերտներին տուն են ուղարկում գոյություն չունեցող փոթորկի ահից![]() 16 հոկտեմբերի 2017 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Երևանի որոշ դպրոցների աշակերտներին հոկտեմբերի 16-ին սկսել են տուն ուղարկել սպասվող փոթորկի պատճառաբանությամբ: Ուսուցիչները զանգահարում են երեխաների ծնողներին՝ խնդրելով նրանց ժամանակից շուտ տուն տանել, «որպեսզի փոթորկի ժամանակ փողոցում չհայտնվեն»: Սակայն, ինչպես զգուշացնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը,հոկտեմբերի 16-ին քամու ուժգնացում (25-30մ/վ արագություն) սպասվում է առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում, որտեղ հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ: ԱԻՆ-ը հորդորում է բնակչությանը մնալ շինությունների ներսում: Սակայն այդ տեղեկատվությունը չի վերաբերում Երևանին: Ինչպես ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ, Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, հաշվի առնելով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությյունը, իր կողմից զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` իրազեկել ծնողներին «պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |