SmartGateVC. Ինչու գումար ներդնել հայկական ՏՏ-ում![]() 16 հոկտեմբերի 2017 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը տեխնոլոգիական ձեռնարկատիրության նոր աստղ է, որը հավակնում է դառնալ առաջատարը նոր սերնդի տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին իր առցանց հարթակում գրում է SmartGateVC ընկերությունը: Անդրադառնալով խորհրդային Հայաստանի տեխնոլոգիական ավանդույթներին և երիտասարդ սերնդի ներուժին՝ հրապարակման մեջ թվարկվում են պատճառները, թե ինչու է պետք ներդրումներ անել հայկական տեխնոլոգիական ոլորտում: Յուրահատուկ տեխնոլոգիական կրթություն. Հայաստանի դպրոցներից 15%-ում ռոբոտաշինական լաբորատորիաներ կան, և մինչև 2020 թվականը նախատեսվում է նմանօրինակ լաբորատորիաներ ստեղծել բոլոր դպրոցներում: Իսկ Հայաստանում Microsoft-ի նորարական կենտրոնն առաջին եռյակում է 140 երկրի շարքում: Կտրուկ աճ ՏՏ ոլորտում. 2005 թվականից ի վեր Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում տարեկան 20-25% աճ է գրանցվում, իսկ նախորդ տարի գրանցվել է ամենաբարձր՝ 38.5% ցուցանիշը: Տեխնոլոգիական տաղանդ. 2015-16 թթ. Հայաստանն առաջ է անցնում մերձբալթյան երկրներից ճշգրիտ մասնագիտությունների գծով շրջանավարտների թվով և երրորդն է նույն տարածաշրջանի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իսրայելի շարքում աստղագիտական և ասղաֆիզիկական գծով: Հայաստանում ընկերությունն ու դրա բանկային հաշիվը կարելի է գրանցել ընդամենը 30 րոպեում: Ուժեղ ենթակառուցվածքներ, հարկային բարենպաստ միջավայր և այլն, առավելությունների շարքը շարունակում է կայքը: Կայքն անդրադառնում է նաև հայկական տեխնոլոգիական կենսահամակարգի զարգացմանը մեծապես նպաստող ֆոնդերին, դոնորներին, որոնց շարքում առաջատար դիրք ունի ԵՄ-ն: Դոնորների թվում է SMEDA նախագիծը, որը 50.000 եվրոյից սկսած դրամաշնորհներ է խոստանում նորարարական գաղափարների իրագործաման համար: HyeTech-ը ՏՏ ոլորտի ձեռներեցների ոչ ֆորմալ խորհրդատվական տիրույթ է, որն այժմ ընդալայնում է իր գործունեությունը Հայաստանից դուրս: Սիլիկոնային հովտում տեղակայված Hive հիմնադրամը ՏՏ ոլորտում ակտիվ ներդրողներից է: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |