Տոլմա և հայկական հյուրընկալություն. Հոլիվուդի առաջին հայալեզու դրվագը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հոլիվուդում միշտ էլ նկարվել են բազմալեզու ֆիլմեր, և հայերեն տողեր պարունակող կինոնկարները բացառություն չեն: Բազմալեզվությունը, ինչպես ասում են մասնագետները, միշտ էլ օգտագործվել է ամերիկյան կինեմատոգրաֆում հնարավորինս բնական պատկեր ու իրավիճակ ստանալու համար: Դե իսկ հայերին հատկապես դուր է գալիս, երբ լսում են, թե ինչպես են օտարներն իրենց լեզվով խոսում, առավելևս երբ հայերեն արտահայտություններ են հանդիպում հոլիվուդյան ֆիլմերում: Նմանատիպ առաջին հայտնի դեպքը 1958 թվականին էր, երբ դուրս եկավ «Խորը վեցյակը» (The Deep Six) ֆիլմը՝ ամերիկահայ դերասան, երաժիշտ և պրոդյուսեր Ռոս Բաղդասարյան-ավագի մասնակցությամբ: Հոլիվուդի լեգենդ Ալան Լեդը դարձավ ամերիկյան կինոպատմության մեջ առաջին դերասանն ու պրոդյուսերը, ով նկարահանեց գեղարվեստական ֆիլմ՝ հայալեզու տեսարանով, որը, ինչպես պնդում են, սցենարում 10 էջ էր զբաղեցնում (կարճ հոլովակը հասանելի է ստորև): «Խորը վեցյակը» Երկրորդ համաշխարհայինի մասին պատմող լուրջ դրամա է, սակայն Բաղադասարյանի ու նրա հայերեն «կատարման» հատվածը միանգամայն հումորային է ստացվել: Վերոնշյալ դրվագում հայ դերասանը, ով խաղում է շարքային Ահարոն Սլոբոջյանի դերը, հրավիրում է իր զինակից ընկերներին ինչ-որ սրճարան, որտեղ «համեղ տոլմա, քուֆթա» և այլ ուտեսներ են մատուցում: Արդեն ներսում, Սլոբոջյանը հայերեն լեզվով դիմում է հաստատությունում ժամանակ անցկացնող հյուրերին և հորդորում «ցույց տալ մեր նավաստի զարմիկներին՝ որն է իսկական հայկական հյուրընկալությունը»: Չնայած Բաղդասարյանի մասնակցությամբ այս կարճ տեսարանն իսկապես զվարճալի է, նրա հերոսը սպանվում է ճապոնական ռազմանավերի հերթական գրոհի ժամանակ: Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |