Հուսեյնլի. Թվում է՝ ինձ ուզում են առևանգել և ապօրինի Ադրբեջան տանել![]() 16 հոկտեմբերի 2017 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Կիևում ձերբակալված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլիին Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը փոխանցել է ոստիկանությանը, նրա գործը հոկտեմբերի 16-ին քննելու է Կիևի դատարանը: Հոկտեմբերի 14-ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլին, որը քաղաքական պատճառներով տարիներ առաջ արտագաղթել է Նիդերլանդներ: Նրա դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ սահմանի ապօրինի հատման և խարդախության համար հոդվածներով: Լրագրողը հերքում է մեղադրանքները: «Օրինական ճանապարհով ինձ անհնար է Ադրբեջանին հանձնել: Բայց թվում է՝ ինձ ուզում են առևանգել և ապօրինաբար Ադրբեջան տեղափոխել, ինչպես Աֆգան Մուխթարլիին», ասել է Հուսեյնլին՝ հավելելով, որ օդանավակայանում այժմ ներկա են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները: Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին առևանգել ու Ադրբեջան են տեղափոխել։ Մուխթարլին ապրում էր Վրաստանում 2015-ից, երբ հեռացավ Ադրբեջանից, որպեսզի խուսափեր կառավարության կողմից քննադատական ձայների նկատմամբ կիրառվող ճնշումներից։ Հուսեյնլիի ձերբակալության մասին իրազեկվել է Նիդերլանդների ԱԳՆ-ն, որի քաղաքացիությունն ունի Հուսեյնլին, գրում է Contact.az-ը: Հուսեյնլին ունի Նիդերլանդների քաղաքացիություն և համագործակցում է արտերկրից հեռարձակվող ադրբեջանական ընդդիմադիր Turan TV հեռուստաալիքի հետ:Հուսեյնլին հեռացել է Ադրբեջանից 10 տարի առաջ՝ երբ նրան առևանգել էին և դաժան ծեծի ենթարկել: Առևանգողներն այդպես էլ չհայտնաբերվեցին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |