Սմարթֆոններ արտադրող ընկերությունը խոստովանել է, որ հետևում է օգտատերերին16 հոկտեմբերի 2017 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Oxygen օպերացիոն համակարգով OnePlus սմարթֆոններ արտադրող ընկերությունը հավաքագրել է օգտատերերի անձնական տվյալներն, առանց նրանց գիտության: Այժմ ղեկավարությունը ներողություն է խնդրել: OnePlus ընկերությունը, որը համանուն սմարթֆոններ է թողարկում, խոստովանել է, որ իր արտադրանքի օգտատերերի մասին տվյալների մի ամբողջ համակարգ է հավաքում, այն է՝ շփումների ցանկը, MAC-հասցեները, Wi-Fi-ի տվյալները, IMEI համարները և այլն: Ընկերության ներկայացուցիչները խոստովանել են, որ համացանցում տարածված լուրերը համապատասխանում են իրականությանը: Սակայն, պարզաբանել են, որ տվյալները հավաքագրվել են սպասարկման որակը բարելավելու և օգտատերերի պահանջներին հետևելու նպատակով: Ընդ որում, չկա տեղեկատվության անցանկալի փոխանցումն աջատելու ծրագրային հնարավորություն: Ընկերությունը խոստացել է առաջիկայում թարմացում թողարկել իր սմարթֆոնների համար, որը թույլ կտա ամբողջովին անջատել անձնական տվյալների հավաքագրումը, հայտնում է news.vse42.ru-ն AKKet-ի վրա հղումով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |