Հայաստանի 3 մարզում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել

Հայաստանի 3 մարզում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացրել էր հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն), որի հետևանքով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ:

ԱԻՆ-ը հորդորել էր բնակչությանը մնալ շինությունների ներսում:

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի բացառում նույն մարզերում քամու ուժգնացման կրկնությունը երեկոյան ժամերին, ուստի հորդորում ենք պահպանել վերը նշված նախազգուշացումը:

Ընթերցեք նաև.Երևանցի աշակերտներին տուն են ուղարկում գոյություն չունեցող փոթորկի ահից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---