ԱԺ պատգամավորներին է ներկայացվել ռազմարդյունաբերության նորագույն արտադրանքը17 հոկտեմբերի 2017 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ Ազգային Ժողովի տարբեր խմբակցությունների մի խումբ պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմադյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերության մի շարք նորագույն արտադրատեսակներ, դրանց մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Ընդգծվել է, որ մարտական հերթապահության ընթացքում նոր արտադրատեսակների կիրառումը առանձին ուղղություններով էապես փոխել է ուժերի հարաբերակցությունը` հակառակորդի գործողությունները դարձնելով առավել վերահսկելի և կանխատեսելի: Հանդիպման երկրորդ հատվածում հարցեր են ուղղվել Վիգեն Սարգսյանին և Դավիթ Փախչանյանին: Քննարկումների առանցքում եղել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի հիմնախնդիրներն ու զարգացման ծրագրերը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ ԱԺ պատգամավորները գոհունակություն են հայտնել հանդիպման ձևաչափի կապակցությամբ, նշելով, որ նման քննարկումները չափազանց կարևոր են՝ երկրի համար կենսական կարևորություն ներկայացնող և վերկուսակցական նշանակություն ունեցող՝ պետության անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ ոչ միջնորդավորված տեղեկություններ ստանալու և գործընթացի մասին լիարժեք պատկերացում կազմելու տեսանկյունից: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |