Գյումրիի անապահով ընտանիքներին վառելափայտ է բաժանվում17 հոկտեմբերի 2017 - 10:53 AMT PanARMENIAN.Net - «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները «10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում, աղքատության եզրից այն կողմ հայտնված ընտանիքներին, վառելափայտ են բաժանում: Վերջին շրջանում վառելափայտի շուկայական գները կտրուկ աճել են, իսկ աղքատությունն էլ խորացել: Քաղաքի ծայրամասային թաղամասերում արդեն իսկ նկատվում են ծառերի կտրման դեպքեր, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Ներկայումս կազմակերպությունը ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին է հիմնականում բաժանում վառելափայտ, որը նախորդ ամիսներին ձեռք է բերվել և կուտակվել է ամերիկահայ բարերար Հերման Խնդիրյանի հովանավորությամբ: 2017-ին անտառները խնայելու նպատակով, «Շիրակ կենտրոնի» կողմից բազմաթիվ չբնակեցված տնակներ գնվեցին և քանդվեցին, իսկ քանդումից առաջացած փայտանյութը ևս բաժանվում է կարիքավոր ընտանիքներին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |