ԻՊ-ն ահաբեկչություն էր ծրագրել Կիրկորովի Մախաչկալայի համերգին![]() 17 հոկտեմբերի 2017 - 11:49 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Մախաչկալայի օղակի գրոհայինները մտադիր էին ահաբեկչական գործողություն իրականացնել հուլիսի 6-ին Մախաչկալայում կայացած Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ: Հոկտեմբերի 14-ին ձերբակալված Մախաչկալայի օղակի մասնակիցները մտադիր էին գրոհ կազմակերպել 3 ինքնաշեն պայթուցիկ սարքի օգնությամբ: Այդ մասին ՌԲԿ-ին է ասել ԱԴԾ աղբյուրը և հաստատել է քննությանը ծանոթ անձը: Ահաբեկչության փորձը ձախողվել է, պատճառները հայտնի չեն: ԻՊ օղակի անդամներ Խալդուզովը, Կազուևն ու Իբրահիմովը ձերբակալվել էին հոկտեմբերի 14-ին Մոսկվայում և Մախաչկալայում: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 4 մարդ, բոլորը Դաղստանից են: Խալդուզովը համարվում էր ամենափորձառուն և կապ էր պահպանում Telegram-ի միջոցով ԻՊ գրոհայինների հետ: Բոլոր ձերբակալվածներն աշխատում էին Մախաչկալայում շինարարության վրա, իսկ 2017-ի հուլիսին երդում են տվել ԻՊ առաջնորդին համացանցով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |