Ընդդիմադիր կուսակցություն. Ադրբեջանում ավելի քան 160 քաղբանտարկյալ կա17 հոկտեմբերի 2017 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի «Դասական ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը դատապարտել է երկրի իշխանություններին ընդդիմադիրներին հետապնդելու համար: Ադրբեջանում ավելի քան 160 քաղբանտարկյալ կա, այդ թվում 20 լրագրող և բլոգեր: Ըստ քաղբանտարկյալների քանակի Ադրբեջանն առաջատարներից է Եվրոպայում: Հայտարարության մեջ ասվում է, որ ակտիվիստների հանդեպ ճնշումները շարունակվում են նաև բանտերում, որտեղ նրանց մեկուսարանում են պահում, խստացնում են պայմանները, կտտանքների ենթարկում, գրում է contact.az-ը: Կուսակցությունը դատապարտում է նաև Եվրոպայի խորհրդի դեմ քարոզարշավը՝ համարելով, որ կաշառակերության և մարդու իրավունքների խախտման պատճառով իշխանությունները մեկուսացման են տանում երկիրը: Հայտարարության մեջ ասվում է, որ ճնշումը Թուրան լրատվական գործակալության վրա վկայում է, որ մտադրված է ամբողջության ոչնչացնել ազատ մամուլն, արգելել արտահայտվելու ազատությունը: Կուսակցությունը պահանջել է առանց որևէ նախապայմանի ազատել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց: Հոկտեմբերի 14-ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլին, որը քաղաքական պատճառներով տարիներ առաջ արտագաղթել է Նիդերլանդներ: Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին առևանգել ու Ադրբեջան են տեղափոխել։ Մուխթարլին ապրում էր Վրաստանում 2015-ից, երբ հեռացավ Ադրբեջանից, որպեսզի խուսափեր կառավարության կողմից քննադատական ձայների նկատմամբ կիրառվող ճնշումներից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |