ԵՄ. Լավ շանս կա նորմալ հասարակություն ստեղծել «սառեցված հակամարտությունների» գոտիներում15 փետրվարի 2008 - 12:51 AMT PanARMENIAN.Net - «Սեւծովյան նախաձեռնությունների» իրագործման համար Եվրամիությունը տարեկան կհատկացնի 1,7 մլրդ եվրո: Այդ մասին փետրվարի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր ԵՄ անդամ պետությունների եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները, հաղորդում է «Ռեգնումի» թղթակիցը: «Կցանկանայի ընդգծել, որ դրանք միջոցներ են, որոնք հատկացվել են այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են հարեւանության քաղաքականությունը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության թեկնածությունը, ինչպես նաեւ այն երկրներին, որոնք արդեն դարձել են Եվրամիության անդամ: Բացի այդ, դա 700 մլն եվրո է հատուկ ներդրումային հիմնադրամից»,-ասել է հանձնակատարը: Նա նաեւ հաղորդել է, որ ԵՄ-ին Բուլղարիայի եւ Ռումինիայի անդամակցության հետ Եվրամիությունը մոտեցավ Սեւ ծովին, դարձավ Սեւ ծովի մի մասը եւ այժմ կարելի է խոսել սեւծովյան նախաձեռնության կոնկրետ իրագործման մասին: «Այժմ մենք կարող ենք առանձնակի քաղաքական ուշադրություն հատկացնել աշխարհի այդ մասին եւ ամրապնդել իր համագործակցությունը այդ տարածաշրջանի երկրների, հատկապես Ռուսաստանի, Թուրքիայի, ինչպես նաեւ ԵՄ-ի արեւելյան հարեւանների հետ»,-ասել է Եվրամիության ներկայացուցիչը: Բացի այդ, նշել է նա, դա լավ շանս է նորմալ հասարակություն ստեծղելու համար այն վայրերում, որտեղ դեռեւս մնում են «սառեցված հակամարտություններ»: «Եվ մենք կարող ենք այժմ քննարկել այդ հարցերը միասին եւ ընդհանուր ջանքերով հանգուցալուծել այն, ինչ արդեն տարիներ շարունակ հուզում է մեր հանրությանը: Մենք նաեւ կքննարկենք մեր ընդհանուր անվտանգության, էներգետիկ հարցերը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների պահպանման, միգրացիայի եւ միջազգային ահաբեկչության հարցերը»,-լրագրողներին է հաղորդել Բենիտա Ֆերերո-Վալդները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հիշեցնենք, որ 2007 թվականի նոյեմբերի 1-ից Ուկրաինան նախագահում է ՍԾՏՀ-ում: ՍԾՏՀ գործունեությունն այսօր տարածվում է շուրջ 20 մլն քառակուսի կիլոմետր տարածքի վրա` շուրջ 350 մլն բնակչությամբ եւ տարեկան շուրջ 300 մլրդ արտաքին առեւտրային գործունեության ներուժով: ՍԾՏՀ անդամներ են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդավիան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան, Սերբիան եւ Ուկրաինան: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում (Թուրքիա): Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |