Զեկույց. Վերարտադրողական առողջության հասանելիությամբ ՀՀ-ն լավագույն դիրքում է տարածաշրջանում17 հոկտեմբերի 2017 - 14:50 AMT PanARMENIAN.Net - «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցում Հայաստանն առաջին անգամ որոշ ուղղություններով հայտնվել է առաջատար դիրքերում ԱԵԿԱ (Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի) տարածաշրջանում: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը՝ ներկայացնելով «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը: Մասնավորապես, վերարտադրողական առողջությունը հասանելի դարձնելու առումով, Հայաստանը լուրջ արդյունքներ է գրանցել: «Երբ 2008 թվականին Հայաստանում ներդրվեցին ծննդօգնության պետական հավաստագրերը՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ, գրեթե կրկնակի ավելացան մայրական խնամքին ուղղվող հատկացումները: Այդ ժամանակից ի վեր մեր երկրում հղի կանանց 99 տոկոսից ավելին մասնագետների հսկողության տակ է և անցնում է անհրաժեշտ բոլոր թեստավորումներն ու խորհրդատվություն ստանում: Այս առումով Հայաստանը լավագույն դիրքերում է»,- նշել է Գարիկ Հայրապետյանը, գրում է Panorama.am-ը: Մայրական մահացության ցուցանիշով Հայաստանը դեռ առաջատար չէ ԱԵԿԱ տարածաշրջանում, բայց 2000 թվականից հետո, ըստ նրա, գրանցվել է մեծ առաջընթաց՝ մոտ 3 անգամ նվազել է մայրական մահացությունը: Եթե 2000 թվականին յուրաքանչյուր 100.000 առողջ ծնունդի դիմաց գրանցվում էր մահվան ելքով 60-ից ավելի դեպք, ապա 2015 թվականին՝ 19.6 մայրական մահացության դեպք: Ինչ վերաբերում է կանանց և տղամարդկանց աշխատավարձերի անհավասարությանը, ապա Գարիկ Հայրապետյանի խոսքերով, ամբողջ աշխարհում կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև ճեղքվածք կա՝ ի վնաս կանանց: ԱԵԿԱ տարածաշրջանում դրությունն ամենալավը Սլովենիայում է, ամենավատը՝ Թուրքիայում: Ըստ նրա՝ Հայաստանն Ադրբեջանի և Ալբանիայի հետ գտնվում է ավելի բարվոք վիճակում: «Հայաստանում այդ տարբերությունը կազմում է 36%։ Այսինքն՝ կանայք 36 տոկոսով ավելի քիչ եկամուտ ունեն, քան տղամարդիկ: Հայաստանը միջինից մի քիչ ցածր է, բայց տարածաշրջանում ամենավատ դիրքերում չէ»,- նշել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը: Ինչ վերաբերում է տղամարդկանց և կանանց կրթության և աշխատանքի իրավունքին, Գարիկ Հայրապետյանն ասել է, որ ամենավատ իրավիճակն Ադրբեջանում է, Հայաստանում ու Վրաստանում վիճակը գրեթե նույնն է. «Ադրբեջանում կարծում են, որ միայն տղամարդը պետք է աշխատանք ունենա: Մեկ տարբերություն կա. կանանց կրթություն ունենալու ցուցանիշն այնտեղ ավելի բարձր է, բայց աշխատանքային իրավունքն այդքան էլ բարձր չէ»։ Հայաստանում էլ, ըստ նրա, գտնում են, որ առաջնային տղամարդը պետք է աշխատանք ունենա, իսկ կրթության առումով էլ մեր երկրում մտածում են, որ թե կինը, թե տղամարդը պետք է հավասարաչափ կրթություն ստանան: Զեկույցում ներկայացված են նաև դեռահասների հղիության վերաբերյալ տվյալներ: ԱԵԿԱ տարածաշրջանում վաղ տարիքում ծննդաբերությունների առումով առաջատարն Ադրբեջանն է։ «1000 15-19 տարեկան կնոջ հաշվով Ադրբեջանում 62 դեռահաս է ծննդաբերել, Հայաստանում այդ ցուցանիշը 23 է: Միայն Ադրբեջանում է, որ վերջին 15 տարիներին այդ ցուցանիշը բարձրացել է, մնացած բոլոր երկրներում այդ ցուցանիշը նվազել է»,- ասել է Գարիկ Հայրապետյանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |