Նելլի Դուրյան. 2017-ի 9 ամսում ընտանեկան բռնության 602 դեպք է գրանցվել17 հոկտեմբերի 2017 - 16:14 AMT PanARMENIAN.Net - 2017թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք, որից 142-ով քրգործ է հարուցվել: Գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչներին բռնության ենթարկելու 1791 դեպք, անչափահասների նկատմամբ` բռնութան 146 դեպք, որից սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ հանցագործությունները 52-ն են: ԱԺ-ում տեղի ունեցած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ նման վիճակագրական նման տվյալներ է ներկայացրել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, հայտնում է Panorama.am-ը: Նելլի Դուրյանի խոսքով՝ մոտ 20 տարի աշխատելով ընտանիքների, երեխաների հետ` ինքը պետք է փաստի` հայ ընտանիքներում բռնության դեպքերը բավական շատ են, ուստի՝ պետք է արվի ամեն ինչ, զոհերին, ինչպես նաև բռնություն կիրառած մարդկանց օգնելու նպատակով։ «Կարծում եմ, որ այս օրենքը դրան է միտված: Տարեկան 500-600 երեխա, կին բռնության է ենթարկում։ Սա համարել քիչ, այդքան էլ տեղին չէ», - ասել է Նելլի Դուրյանը՝ ավելացնելով, որ բռնության դեմ օրենքը կարող է օգնել, ոչ թե խանգարել: Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների փորձերի 47 տոկոսը տեղի են ունենում ընտանիքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Ընթերցեք նաև.Ընտանեկան բռնության օրինագիծը. Ինչ է պետք իմանալ աղմկահարույց նախագծի մասին Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |