Օկսանա Պուշկինա. Ջիգարխանյանը բաժանվում է կնոջից17 հոկտեմբերի 2017 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դերասան և ռեժիսոր, 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը բաժանվում է երիտասարդ կնոջից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հեռուստահաղորդավար Օկսանա Պուշկինան: Վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ 82-ամյա հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանն, իբր դիմում է գրել ոստիկանություն իր 38-ամյա կնոջ և Ջիգարխանյանի անվան թատրոնի տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ: Հեռուստահաղորդավար Օկսանա Պուշկինան իր ֆեյսբուքյան էջում հերքել է այդ լուրերը: «Ոչ մի դիմում Ջիգարխանյանը չի գրել, նա փաստաթղթեր է պատրաստում ապահարզանի համար: Դիմել է թատրոնի աշխատակիցներին՝ անվստահություն հայտնելով տնօրենին և նրա երկու տեղակալներին՝ իրավաբանական և ֆինանսական հարցերով: Նա խնդրել է նաև խուճապի չմատնվել»,-գրել է Պուշկինան: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Ջիգարխանյանը շուտով կապաքինվի և կվերադառնա աշխատանքի: «Ոստիկանություն գրում է կինը, ընդ որում միանգամայն անհեթեթություն և սուտ»,-գրել է Պուշկինան: Ավելի վաղ «Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի հետ» շոուի եթերում ինքը Ջիգարխանյանը հայտարարել է, որ կինը «գրպանում էր իր փողերը»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է և այժմ բժիշկների հսկողության տակ է: Ջիգարխանյանը գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանված դերասան: Նկարահանվել է ավելի քան 250 կինո և հեռուստաֆիլմերում: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |