Սերժ Թանկյան. Երիտասարդական նվագախումբը շատ լավ կատարեց «Օրկան»17 հոկտեմբերի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին ամերիկահայ ռոք երգիչ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը մասնակցել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի փորձին։ Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարում էր Թանկյանի հեղինակած «Օրկա» սիմֆոնիան։ Թանկյանը տպավորված էր փորձով և նվագախմբի՝ իր ստեղծագործության կատարմամբ: «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ լավ է նվագում, շատ ոգևորվեցի: Մի քանի շտկումներ արեցի փորձին, քանի որ մշտապես կարիքը կա, որ կոմպոզիտորը շտկումներ անի: Շատ ոգևորված եմ Խաչատրյանի փառատոնի և նվագախումբը տեսնելու կապակցությամբ»,- փորձից հետո լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում նշել է Սերժ Թանկյանը: «Օրկա» սիմֆոնիան հոկտեմբերի 19-ին Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում ներկայացվի առաջին անգամ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |