Քոչարյան. Մամեդովի գրառումն ապացուցում է, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորմանը![]() 18 հոկտեմբերի 2017 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնականի գրառումը հերթական ապացույցն է, թե ինչն է խոչընդոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Այսպես է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը: Մամեդովն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե, իբր, ՀՀ նախագահը խախտել է բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Որոշվել էր, որ բացի համաձայնեցված դրույթներից այլ հայտարարություններ չեն արվի, բայց նա չի կատարել խոստումը», - գրել է նա: «Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը», - գրել է Քոչարյանը Twitter-ի միկրոբլոգում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իր խոսքում Սարգսյանը նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք», - նշել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |