Իտալական ընկերությունը մտադիր է ուղղաթիռներով թռիչքներ իրականացնել Հայաստանում![]() 18 հոկտեմբերի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Իտալական Elitaliana ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու հեռանկարով: Հարցը քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հանդիպմանն իտալական ուղղաթիռների Elitaliana ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսսանդրո Ջուլիվիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում իտալացի գործընկերները ներկայացրել են Elitaliana ընկերության ծավալած գործունեությունը, ընկերության կողմից իրականացվող ծառայությունները և նշել են իրենց հետաքրքվածությունը՝ Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու շուրջ: Elitaliana ընկերությունը հիմնվել է 1964թ.: Սերգեյ Ավետիսյանը, ողջունել է գործընկերներին և վերջիններիս հետաքրքվածությունը, նշել է իրականացվող քայլերը՝ միտված քաղաքացիական ավիացիայի զարգացմանը և շեշտել՝ Հայաստանում ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելու առկա անհրաժեշտությունը, ասվում է ՔԱԳՎ հաղորդագրության մեջ: ՔԱԳՎ պետն առաջարկել է նաև իր պատրաստակամությունը՝ աջակցելու հետագա աշխատանքների կատարմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |