32.000 եվրո՝ Ռոնալդուի բարեգործական հիմնադրամին. Փոխարենն ամերիկուհին մարզիկի հետ 1 օր կանցկացնի![]() 18 հոկտեմբերի 2017 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի անհայտ բնակչուհին 32.000 եվրո է վճարել Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի բարեգործական հիմնադրամին: Փոխարենը նրան Ռոնալդուի երկրպագուի հավաքածու են նվիրել՝ «Ռեալի» տնային խաղի 2 VIP տոմս, թիմի մարզմանը մասնակցելու հնարավորություն և իր կուռքի հետ մասնավոր ֆոտոշարք անելու հնարավորություն, գրում է eurosport-ը` Bild-ին հղումով: Ըստ The Independent-ի, 2015-ին Ռոնալդուն ամենից ակտիվ բարեգործությամբ զբաղվող մարզիկն է դարձել, իսկ ըստ Forbes-ի՝ Կրիշտիանու Ռոնլադուն Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է, նա տարեկան 94 մլն եվրո է վաստակում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |