Eurasianet. ՀՀ-ն առավելություններ ունի ԼՂ հակամարտությունում Ադրբեջանի համեմատ![]() 18 հոկտեմբերի 2017 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն առավելություններ ունի Ադրբեջանի համեմատ ղարաբաղյան հակամարտության տեսակետից, որոնց թվում են՝ շահավետ աշխարհագրական դիրքը և ռուսական զենքի գնումն առավել մատչելի գներով: Այդ մասին գրում է Eurasianet-ը՝ նշելով, որ հայկական կողմը վերահսկում է ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև հարակից տարածքները: «Չնայած, որ կողմերը լուրջ պաշտպանական կառույցներ են ստեղծել շփման գծի երկայնքով, Ադրբեջանը կաղում է գրոհելու հնարավորության տեսակետից: Լայնածավալ բախումների դեպքում ստատուս-քվոյի պահպանումը կգնահատվի որպես Հայաստանի հաղթանակ, մինչդեռ Բաքուն ստիպված կլինի գոհանալ փոքր տարածքային նվաճումներով»,-ասվում է հոդվածում: «Պաշտպանվող հայկական կողմը հարկ չունի հասցնելու զինված ուժերն Ադրբեջանի մակարդակին, որը միլիարդներ է ծախսում սպառազինման համար: Այնուամենայնիվ, հայերն ունեն իրենց կարևոր ձեռքբերումները, ինչպես օրինակ Ս-300 համակարգերը (Ադրբեջանը ևս ունի այդ համակարգերից) և «Իսկանդեր-Մ» հրթիռները (Ադրբեջանը չունի նման համակարգեր)՝ զենք, որն առավել հարկավոր է զսպման, ոչ թե լիարժեք պատերազմի համար», -գրում է պորտալը: «Ռուսաստանը զինում է 2 կողմերին, ինչը վրդովեցնում է հայերին, սակայն Հայաստանը զենքը գնում է առավել շահավետ գներով», -ասվում է հոդվածում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |