Իսմայիլովա. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն արձագանքում է միայն իր կամ Ալիևի մասին քննադատությանը18 հոկտեմբերի 2017 - 14:33 AMT PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան արձագանքում է միայն իր կամ կոռումպացված ընկերոջ՝ Ալիևի մասին քննադատությանը: Այդ մասին ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան հոդված է տպագրել Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների հետազոտության գծով վերլուծական կենտրոնի կայքում (OCCRP.org-ը)՝ պատասխանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ The Guardian-ում տպագրված նամակին։ Իսմայիոլվան նշում է, որ զարմացած է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն անմիջապես արձագանքել է միջազգային մամուլում հայտնված տեղեկություններին, հայտնում է Panorama.am-ը։ «Ավելի շատ ապշած եմ այն փաստից, որ նա իմ դեպքն օգտագործել է ազատ խոսքի հարցում իր նվիրվածություն ապացուցելու համար։ Քանի որ վերջինս The Guardian-ում տեղ գտած նամակում նշում է, որ շարունակելու է պաշտպանել մամուլի ազատությունը, ես ուրախ կլինեմ նրան հիշեցնելու քաղբանտարկյալների մասին, ովքեր Ալիևի վարչակազմը քննադատելու համար գտնվում են բանտերում»,-գրել է լրագրողը: Նա հավելել է, որ լավ կլինի, եթե տիկին Բոկովան Ադրբեջանի կառավարության իր ընկերներին հիշեցնի նրանց խոստման՝ Գոբուստանի բանտը փակելու մասին, որը նրանք խոստացել էին իրականացնել 2007թ-ին, տարածք, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ «Գոբուստանի բանտարկյալները, քաղբանտարկյալների հետ մասին հնարավորություն կունենա իրենց պատիժը կրել ավելի մարդկային պայմաններում, քան այդ մղձավանջում։ Եթե նա ուզում է ինձ օգնել, ապա այս հարցերը պետք է բարձրացնի։ Այլապես նա լուռ է, երբ խոսքը գնում է մարդկանց մասին, սակայն ձայնը բարձրացնում է, երբ խոսքը վերաբերում է նրան կամ իր կոռումպացված ընկերոջն ու ընտանիքին»,-գրել է ադրբեջանցի հետաքննող լրագրողը։ Խադիջա Իսմայիլովան իր հոդվածում նշում է, որ Ադրբեջանում Բաքվի ժառանգության ոչնչացումը չի դադարում։ Պատմական նշանակություն ունեցող շատ կառույցներ Ալիևի կառավարության նախագծերի զոհն են դառնում։ «Չնայած Բաքվի պատմական կենտրոնի լայնամասշտաբ ոչնչացմանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն լուռ, մի կողմում կանգնել է։ Նախքան ինձ ձերբակալելը, 2014թ սեպտեմբերին, տիկին Բոկովան մի շարք կազմակերպություններից նամակ է ստացել Ադրբեջանում անկախ ԶԼՄ-ների հանդեպ կիրառվող շարունակական ճնշումներին վերաբերալ, սակայն նա այս հարցում ևս լուռ է մնացել»,-գրել է Իսմայիոլվան։ Բրիտանական The Guardian-ը հոդվածների շարք է հրապարակել՝ ներկայացնելով տվյալներ Ադրբեջանից դեպի Միացյալ Թագավորություն հսկայական գումարների հոսքի վերաբերյալ: Ըստ այդմ՝ 2012-ից 2014 թվականներին ադրբեջանական աղբյուրներից Էստոնիայում դանիական Danske բանկի մասնաճյուղի միջոցով դեպի բրիտանական 4 կազմակերպություն փոխանցվել է մոտ $2.9 մլրդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |