2017-ին ՀՀ-ում $1․024 մլրդ անուղղակի օտարերկրյա ներդրում է արվել18 հոկտեմբերի 2017 - 14:49 AMT PanARMENIAN.Net - 2017թ. առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է մոտ 1 մլրդ 24 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի օտարերկրյա ներդրումները՝ մոտ 328 մլն դոլար: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել էՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ «2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացում է եղել՝ համապատասխանաբար 36.6 և 26.3 տոկոսով», - նշել է Կարայանը, գրում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ կառավարության կողմից հավանության արժանացած «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը հնարավորություն է ստեղծում, որպեսզի օտարերկրյա ներդրողների պաշտպանության ինստիտուտն էլ ավելի կատարելագործվի։ Ավելի վաղ ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն, 2017-ի առաջին 6 ամսում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է 17.2 մլրդ դրամի ուղղակի ներդրում: 2016-ի նույն ժամանակահատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել էին 18.5 մլրդ դրամ:2016-ի հաշվետու ժամանակահատվածի համեմատ ուղղակի ներդրումները նվազել են 1.3 մլրդ դրամով (մոտ $2.4 մլն): Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |