Կատալոնիայում մտավախություն ունեն, որ Մադրիդը կցրի իրենց կառավարությունն ու կձերբակալի նախարարներին![]() 18 հոկտեմբերի 2017 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Կատալոնիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Մադրիդը կարող է ցրել տարածաշրջանային կառավարությունն ու նույնիսկ ձերբակալել նախարարներին: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության արտաքին քաղաքականության գծով խորհրդի ղեկավար Ռաուլ Ռոմեվան: Նա դրական է պատասխանել այն հարցին, թե կարող են արդյոք հեռացվել պաշտոններից կամ նույնսիկ ձերբակալվել ինքը, կառավարության նախագահը կամ բոլոր անդամները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Անդրադառնալով այն հանգամանքին, թե կարող է արդյոք նման բան տեղի ունենալ ԵՄ-ում՝ նա ասել է. «Դա կարող է տեղի ունենալ, մենք իրոք մտահոգոված ենք: Նման բան ոչ միայն կարող է կատարվել ԵՄ-ում, այլ արդեն կատարվել է: Հիշեք, Կատալոնիայի վարչակազմի 14 ներկայացուցիչ արդեն իսկ ձերբակալվել է և 1-2 գիշեր է անցկացրել ոստիկանությունում»,-ասել է Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչը: Հոկտեմբերի 16-ին Իսպանիայի Ազգային դատական պալատի դատարանը որոշել է կալանքի տակ վերցնել Կատալոնիայի ազգային վեհաժողովի և Omnium Cultural կազմակերպության ղեկավարներ Ժորդի Կուիշարային և Ժորդի Սանչեսին՝ խռովության կոչերի մեղադրանքով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |