«Մանչեսթեր Յունայթեդը» 31 մլն ֆունտ է տնտեսել Ռունիի անցումից «Էվերթոն»![]() 18 հոկտեմբերի 2017 - 15:53 AMT PanARMENIAN.Net - 2017-ի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» 31 մլն ֆունտ (գրեթե € 35 մլն) է տնտեսել հարձակվող Ուեյն Ռունիի անցումից «Էվերթոն»՝ 10 մլն ֆունտ (մոտ € 11,3 մլն) վճարելով ֆուտբոլիստին: Ինչպես հայտնում է The Sun-ը, մանկունիացիները ստիպված կլինեին 31 մլն ֆունտ ծախսել Ռունիի վրա, եթե նա ևս 2 տարի մնար ակումբում ըստ պայմանագրի: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆինանսական հաշվետվությունը Collins Sarri Statham ներդրումային ընկերությանը ցույց տվեց, որ Ռունիի հեռանալը շահավետ է եղել տնտեսական առումով, գրում է championat.com-ը: Ռունին 253 գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 559 հանդիպման մասնակցելով՝ գերազանցելով նախկինում սըր Բոբբի Չարլթոնին պատկանող ռեկորդը 249 գոլով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |