Մխիթարյանն ու Ղազարյանը հանդիպել են Լիսաբոնում![]() 18 հոկտեմբերի 2017 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լիսաբոնում հանդիպել է Հայաստանի հավաքականում իր թիմակից և պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի հետ: Ղազարյանը հաջողություն է մաղթել Մխիթարյանին Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ խաղում՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում: «Շատ ուրախ եմ քեզ տեսնել, ընկերս: Հաջողություն քեզ»,-գրել է Ղազարյանն Instagram-ում: «Բենֆիկա»- «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբրի 18-ին Լիսաբոնում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |