Լևոն Հայրապետյանը մահացել է գաղութում. Նրան կհուղարկավորեն Մոսկվայում![]() 18 հոկտեմբերի 2017 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գործարար և մեծ բարերար Լևոն Հայրապետյանը մահացել է Մորդովիայում գտնվող գաղութում: Նրա դուստրը՝ Անժելիկա Հայրապետյանն ասել է, որ հայրը գաղութում մի քանի անգամ սրտի կաթված է տարել, հոկտեմբերի լույս 18-ի գիշերը նրա վիճակը վատթարացել է և նա վախճանվել է: Հոկտեմբերի 18-ին պետք է տեղի ունենար դատական նիստը, որը քննելու էր Հայրապետյանի փաստաբանների բողոքարկման դիմումը, գրում է Kavkaz-uzel: Բարերարի դուստրը հայտնել է նաև, որ նա կհուղարկավորվի Մոսկվայում, ծնողների կողքին, իր կամքին համաձայն: Մորդովիայի դատարանը բազմիցս է մերժել առողջական վիճակով Լևոն Հայրապետյանին վաղաժամ ազատելու դիմումները: 2016-ին Հայրապետյանը դատապարտվեց խարդախության և դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 դոլար շորթելու մեղադրանքով՝ չնայած նրա մեղքի ուղիղ ապացույցների բացակայությանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |