Թանկյանը ներկայացրել է նոր երգի 7 նոտա. Շարունակողը $5000 մրցանակի կհավակնի (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ ով ավարտի նոր ստեղծագործությունը 5.000 դոլար մրցանակի կհավակնի: Երաժիշտն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ ներկայացներով նոր ստեղծագործության առաջին 7 նոտան: Ստեղծագործությունը կարող է լինել ջազի, ռոքի, սիմֆոնիայի ժանրերում, սակայն դրա տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն։ «Բարեկամներ, տալիս եմ ձեզ նոր երգի առաջին 7 նոտաները: Կարո՞ղ եք այն ավարտել: Ընդունեք մարտահրավերը և ներկայացրեք և Creative Armenia-ի սահմանած 5000 դոլար մրցանակը ստանալու հնարավորություն կունենաք»,-ասվում է գրառման մեջ: Ստեղծագործությունը պետք է ներկայացնել մինչև դեկտեմբերի 15-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |