Menu Group-ը $3 մլն ներդրում է ներգրավել![]() 19 հոկտեմբերի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Menu Group առաքման ծառայությունը, որը գործում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանի և Բելառուսի տարածքում, 3 մլն դոլար ներդրում է ներգրավել ամերիկյան Perea Capital, Hayastan 1 և լատվիական SOLventures հիմնադրամներից, վերջինը կառավարում է Delivery Club-ի հիմանդիր Լևոն Հովհաննիսյանը: Գումարը կներդրվի ծառայության հետագա տեխնոլոգիական զարգացման և նոր շուկաներ նվաճելու նպատակով: «Միջոցները թույլ կտան մեզ արագացնել աճը, բարձրացնել մենեջմենթի ու փորձի մակարդակը, գիտահեն, արագ զարգացում ապահովել՝ միաժամանակ առաջնային համարելով մեր հաճախորդների, գործընկեր ռեստորանների, հավատարիմ առաքիչների և մյուս աշխատակիցների շահերը», - ասել է Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը: Տարեկան ընկերությունը մոտ 1 մլն առաքում է իրականացնում Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում: 2017-ին ակնկալվում է 3 մլն դոլար շահույթ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |