Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի մրցանակակիրները հայտնի են![]() 19 հոկտեմբերի 2017 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին, մրցանակաբաշխությամ կայացել է Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք՝ «Շրջակա միջավայր», «Վայրի բնություն», «Մանկապատանեկան» անվակարգերում հայտարարվել են հաղթող ֆիլմերը։ «Վայրի բնություն» անվանակարգում հաղթող ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր` Զոլտան Տորոկի (Շվեդիա) «Լեմինգ. Հյուսիսի փոքրիկ հսկան»: «Բնապահպանական խնդիր» անվանակարգում՝ ռեժիսորներ Հայդի Բրեդենբուրգի, Մեթյու Օրզելի (ԱՄՆ Մեծ Բրիտանիա, Պերու) «Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմը «Մանկապատանեկան» անվանակարգում հաղթող ֆիլմ է ճանաչվել «ԲԵՆՈՒ»-ն, որի ռեժիսորներն են Սթեֆան Օբերլը, Էնզիո Պրոբստը, Դոմինիկ Շոնը (Գերմանիա): Փակման արարողությանը հաջորդել է Դեյվիդ Բոնդի «Վայրի մի բան» նախագիծ ֆիլմի ցուցադրությունը։ Փառատոնի մրցութային և տեղեկատվական ծրագրերում այս տարի ցուցադրվել է 83 ֆիլմ՝ ամբողջ աշխարհից: Երևանի 17 տարբեր վայրերում կազմակերպվել է 9 աշխատարան և 5 ցուցահանդես։ Փառատոնի հնգօրյա ժամանակահատվածում ֆիլմերը, աշխատարանները և ցուցահանդեսները ներկայացվել են Էօնում, Նոր Արվեստանոցում, Թումոյում, ՄԱԿ-ի գրասենյակում, «Հոդված 3» ակումբում, Մեդիա կենտրոնում, Բյուրոյում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, Խնկո Ապոր անվ. և Ավ. Իսահակյանի անվ. գրադարաններում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում, Մուրաբայում, Fiction փաբում և Ժան-Պոլ Էքզիստենցիալ սրճարանում։ Արևորդի միջազգային բնապահպանական կինոփառատոնն իր ձևաչափով առաջինն ումիակն է Հարավային Կովկասում։ Փառատոնն իրականացվում է Վայրի բնության ևմշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ 2007 թվականից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |