BlackBerry-ն նոր Motion սմարթֆոնի վաճառք է սկսում Եվրոպայում![]() 19 հոկտեմբերի 2017 - 16:52 AMT PanARMENIAN.Net - BlackBerry-ի նորագույն Motion սմարթֆոնը վաճառքի է հանվում Եվրոպայում: Ավելի վաղ սմարթֆոնը վաճառքի էր հանվել Արաբական Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում: Բրիտանացի վերավաճառողները BlackBerry Motion-ը գնահատում են 399 ֆունտ սթերլինգ, իսկ Եվրոպայի մյուս երկրներում՝ 469 եվրո: Մեծ Բրիտանիայում վաճառքը կսկսվի հոկտեմբերի վերջում, գրում է Ferra.ru-ն: Դա 100 եվրոյով քիչ է, քան QWERTY ստեղնաշարով BlackBerry Keyone-ի գինը եվրոպական վաճառքի մեկնարկին: . BlackBerry Motion-ի էկրանը զբաղեցնում է առջևի գրեթե ամբողջ պանելը: Արտադրողն է TCL Communication ընկերությունը: Սմարթֆոնն ունի մատնահետքերի սքաներ Smart Convenience Key կոճակում: Այն հագեցած է 5,5-դյույմանոց IPS-էկրանով Full HD (1920 х 1080 պիկսել) թողունակությամբ, 12-մեգապիսկելանոց հիմնական տեսախցիկով Sony IMX378 սենսորով, 8-մեգապիկսելանոց առջևի տեսախցիկով: Ապարատային հիմքում Qualcomm Snapdragon 625 8-միջուկանի պրոցեսորն է, 4 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված ֆլեշ-հիշողությամբ, որը կարող է ընդլայնվել 2 ՏԲ ծավալով microSD քարտի օգնությամբ: Մարտկոցն ունի 4000 մԱժ ծավալ և Qualcomm Quick Charge 3.0. արագ լիցքավորում: BlackBerry Motion-ը BlackBerry-ի առաջին սմարթֆոնն է, որը IP67 մակարդակի պաշտպանություն ունի ջրից: Աշխատում է Android 7.1.1 Nougat օպերացիոն համակարգով, չափսերը հետևյալն են՝ 155,7 x 75,4 x 8,13 մմ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |