Բաշկորտոստանում դատել են հայերի ու ազգային այլ փոքրամասնությունների հանդեպ ատելություն տարածող տղամարդուն

Բաշկորտոստանում դատել են հայերի ու ազգային այլ փոքրամասնությունների հանդեպ ատելություն տարածող տղամարդուն

PanARMENIAN.Net - Բաշկորտոստանի դատարանը մեղադրական եղրակացություն է կայացրել հայերի ու այլ ազգային փոքրամասնությունների հանդեպ ատելություն տարածելու գործով։

Մեղադրյալը «Վկոնտակտե» սոցիալական ցանցում խումբ էր ստեղծել, որտեղ այլազգիների դեմ ատելություն էր տարածում, ծայրահեղական կոչեր անելով։

Բացի ատելություն սերմանելուց, նա մեղադրվել էր նաև մարդկանց խմբի արժանապատվությունը վիրավորելու մեջ։

Մեղադրյալը դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման ու 2 տարի փորձաշրջանի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---