Ժիրինովսկին՝ Բաքվին. ԼՂ հարցը գործնականում լուծում չունի20 հոկտեմբերի 2017 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծում չունի, Ադրբեջանը դեռ երկար ստիպված կլինի հաշտվել այդ խնդրի առկայության հետ: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ Պետդումայում Ռուսաստանի ազատական-ժողովրդավարական կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ ելույթ ունենալով «Ինտեգրացիոն խնդիրները փոփոխվող աշխարհում» բանավեճի շրջանակում: Քննարկումներն անցնում են Սոչիում՝ երիտասարդության և ուսանողների XIX համաշխարհային փառատոնի շրջանակում: Ժիրինովսկին հավելել է, որ դա բարդ խնդիր է և անլուծելի: «Խոսելով Ադրբեջանի ու Հայաստանի մասին՝ պետք է հասկանանք, որ ԼՂ հարցն անհնար է լուծել: Չկա լուծում»,-ասել է նա, գրում է «Sputnik Ազերբայջանա» լրատվականը: Ըստ նրա, երկու երկիրն էլ Ղարաբաղն իրենցն է համարում: «Ադրբեջանը դեռ երկար ստիպված կլինի հաշտվել ԼՂ խնդրի առկայության հետ: Երուսաղեմի խնդիրը հնարավո՞ր է լուծել: Ոչ: Հրեաները համարում են, որ դա իրենց մայրաքաղաքն է, արաբները՝ որ իրենցը»,-ասել է Ժիրինովսկին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |