Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է![]() 20 հոկտեմբերի 2017 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Հրամանագրի համաձայն՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |