Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը հարսանիքի են պատրաստվում

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը հարսանիքի են պատրաստվում

PanARMENIAN.Net - Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու հայտնի թենիսիստուհի, Մեծ սաղավարտի մրցումների 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը հայտարարել են, որ պատրաստվում են հարսանեկան հանդեսին:

Հարսանիքը կայանալու է Նոր Օրլեանում, ուստի ամուսինները մեկնել են այնտեղ նախապատրաստական աշխատանքներով զբաղվելու՝ նորածին դստերը թողնելով տանը, հայտնում է բրիտանական Daily Mail-ը:

Հանդիսությունը կայանալու է աշնան ավարտին, Նոր Օրլեանի բարձրակարգ ռեստորաններից մեկում:

Ամուսնանալու մտադրության մասին զույգը հայտնել էր 2016-ի դեկտեմբերին՝ նշանադրության ժամանակ: Նրանք հայտարարել էին, որ մտադիր են հարսանիքն անել երեխայի ծնվելուց հետո:

Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը 2017-ին ընդհատել էր ելույթները հղիության պատճառով, 3090 գ քաշով աղջիկ է ունեցել: Ծննդաբերությունն անցել է Ֆլորիդայի նահանգի կլինիկայում:

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամերիկահայ գործարար է, ակտիվիստ և ներդրող Բրուքլինում, նա հայտնի է իր սոցիալական նորությունների Reddit կայքով, օգնում է գործարկել ճանապարհորդության որոնման կայքը Hipmunk, և սկսել է գործարկել սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը։ Նա Y Combinator-ի գործընկերն է, ինչպես նաև Reddit-ի գործադիր տնօրեն։ 2009 թվականին Reddit-ից հեռանալուց հետո, Ալեքսիսը 3 ամիս աշխատեց Միկրոֆինանսում որպես Կիվայի ներկայացուցիչ:

Մինչդեռ Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի նորածին աղջիկն արդեն բավականին մեծ ճանաչում ունի Instagram-ում, նա մի քանի օրում մոտ 50.000 հետևորդ է հավաքել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---