Ջիգարխանյանը՝ կնոջ մասին. Նա փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին20 հոկտեմբերի 2017 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Արդեն մի քանի օր շարունակ ռուսական ԶԼՄ-ները հակասական հաղորդագրություններ են տարածում հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի և նրա շուրջ իրադարձությունների մասին: Նախ լուրեր տարածվեցին, որ Ջիգարխանյանին առևանգել են (այդ մասին դիմում էր ներկայացրել նրա կինը), հետո պարզվեց, որ 82-ամյա դերասանը հիվանդանոցում է, սակայն կտրականապես հրաժարվում է տեսնել կնոջն ու գող է անվանում նրան: Արմեն Ջիգարխանյանը պատմել է, թե ինչ է կատարվում իր կյանքում, հայտնում է ntv.ru-ն: Ըստ դերասանի, նրա երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր ամենաարժեքավոր բանի՝ թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին: «Նա գրպանել իմ գումարները, իմ տունը չկա՝վաճառել են: Նա ֆանտաստիկ գող է: Եվ սա առաջին անգամը չէ»,-ասել է դերասանը: Ռոմանովսկայան, առանց ամուսնուն իրազեկելու, այնպիսի ներկայացումներ էր թողարկում, որոնց գեղարվեստական ղեկավար Ջիգարխանյանը հավանություն չէր տվել: Հերթական խաբեության բացահայտումից հետո էլ Ջիգարխանյանի առողջական վիճակը վատթարացել: Նշվում է, որ վիճակը բարդ է, քանի որ ոչ միայն թատրոնը, այլև ամբողջ ունեցվածքը Ջրգարխանյանը կնոջ անունով է ձևակերպել, և ապահարզանի դեպքում ցավոտ որոշում կարող է կայացվել: Ջիգարխանյանը գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանված դերասան: Նկարահանվել է ավելի քան 250 կինո և հեռուստաֆիլմերում: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Ընթերցեք նաև.Օկսանա Պուշկինա. Ջիգարխանյանը բաժանվում է կնոջից Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |