Նալբանդյան. Ժնևից հետո խախտումները շփման գծում շարունակվում են![]() 20 հոկտեմբերի 2017 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ժնևում կայացած գագաթաժողովից հետո զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով հոկտեմբերի 19-ին զինվոր է զոհվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկիի հետ կայացած համատեղ ասուլիսում: Նախարարը հավելել է, որ «ցավոք, Ժնևում կայացած գագաթաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից»,- հայտնում է Panorama.am-ը: Նա նշել է, որ Լեհաստանի արտգործնախարարին ներկայացրել է միջազգային իրավունքի սկզբունքների, ուժի, ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, առաջմղման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը: «Մենք համակարծիք էին Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հոկտեմբերի 19-ին Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |