Խավի. Նեյմարը դեռ Մեսսիի հարսանիքին էր ասել, որ ուզում է փոխել թիմը![]() 20 հոկտեմբերի 2017 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Նեյմարը դեռևս Մեսսիի հարսանիքին էր ասել, որ ցանկանում է փոխել թիմը: Այդ մասին հայտարարել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին: Խավին և Նեյմարը շփվել են Լիոնել Մեսսիի և Անտոնելլա Ռոկուցցոյի հարսանիքին: «Նեյմարն ինձ ասաց, որ կցանկանար փոխել թիմը: Ես հարցրեցի, թե ինչու, և նա ասաց, որ երջանիկ չի զգում իրեն և կգերադասեր արագ նոր եվրոպական մարտահրավերին հետևել ու տեղափոխվել «ՊՍԺ»,-ասել է Խավին, հայտնում է eurosport-ը Goal-ի վրա հղումով: Ես նրան ասացի. «Եթե դա է քո վերջնական որոշումը, մենք պետք է հարգենք այն»: Խավին «Բարսելոնայի» կազմում է խաղացել 1998-2015թթ. որից հետո տեղափոխվել է «Ալ Սաիդ»: Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել է «ՊՍԺ» 2017-ի ամռանը ռեկորդային 222 մլն եվրոյով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |