Mercedes-ը հանում է արտադրությունից Gelandewagen-ը (վիդեո)

Mercedes-ը հանում է արտադրությունից Gelandewagen-ը

PanARMENIAN.Net - Mercedes ընկերությունը թողարկել է Mercedes-Benz G դասի ընթացիկ սերնդի վերջին խմբաքանակը:

Ըստ ընկերության, AMG G 65 Final Edition մոդելի քաշը 2,6 տոննա է, 6-լիտրանոց V12 շարժիչով՝ 2 տուրբիններով:

«Շարժիչն ունի 630 ձիաուժ, կարող է 5,3 վայրկյանում մեծ արագություն բացել, իսկ առավելագույն արագությունը ժամում 230 կմ է»,-ասել են ընկերության գրասենյակում, գրում է NGS.ru-ն:

Մեքենան ունի բրոնզագույն 21-դյույմանոց անիվներ:

Վերջին խմբաքանակը 65 նմուշ է:

2018-ին պետք է թողարկի Gelandewagen-ի նոր սերունդը, սակայն հստակ ժամկետներ, կամ պարամետրեր չեն նշվում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---