Մուսասին հաղթել է Bellator 185 մրցաշարի գլխավոր մենամարտում![]() 21 հոկտեմբերի 2017 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Խառը մենամարտերի մարտիկ, հայազգի Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) հոկտեմբերի 20-ին մրցել է ռուս Ալեքսանդր Շլեմենկոյի հետ և հաղթել Bellator 185 մրցաշարի գլխավոր մենամարտում: Ալեքսանդր Շլեմենկոն Bellator-ի նախկին չեմպիոնն է: Մուսասին Strikeforce-ի, Dream-ի, Cage Warriors-ի՝ նախկին չեմպիոն: Հոլանդիան ներկայացնող և միջին քաշային կարգում հանդես եկող Մուսասին հաղթել է մրցավարների որոշմամբ՝ 29:28, հայտնում է championat.com-ը: Մենամարտն անցկացվել է ԱՄՆ-ի Անակսվիլ քաղաքի Mohegan Sun արենայում։ Առաջին ռաունդում Մուսասին հարված է ստացել աչքի տակ, որը խանգարել է հետագա պայքարում։ Բժիշկը թույլ է տվել շարունակել մարտը երկրորդ ռաունդում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |