Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը չի հայտարարել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու» մասին16 փետրվարի 2008 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշների եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ Բերնար Քուշները չի հայտարարել թե «Ֆրանսիան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Ինչպես ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հակամարտություններին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: «Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Բ.Քուշները ողջունել է այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները կշարունակվեն 2008 թվականին: Նա նաեւ ողջունել է այն փաստը, որ կողմերը որոշել են բանակցել այն փաստաթղթի հիման վրա, որ փոխանցվել է երկու նախարարներին Մադրիդում երեք համանախագահների կողմից»,-նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Նշենք, որ նախօրեին ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդել էր թե Բ.Քուշներրը հայտարարել է, որ «իր երկիրը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |