ԵՄ-ն հավանություն է տվել հաջորդ շաբաթ Կոսովո դատա-ոստիկանական առաքելության գործուղմանը16 փետրվարի 2008 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը հավանություն է տվել հաջորդ շաբաթ դատա-ոստիկանական առաքելության գործուղմանը Կոսովո, որը պատրաստվում է անկախություն հռչակել: Շուրջ 2 հազար ոստիկաններից եւ դատական մարմինների աշխատակիցներից կազմված առաքելությունը կտեղակայվի Կոսովոյում հաջորդ շաբաթ: ԵՄ երկրներից Կոսովո գործուղվող ոստիկանների, մաքսայինների, դատախազների եւ դատավորների խնդիրը կլինի թույլ չտալ, որ խախտվեն մարդու իրավունքները եւ վերահսկել, որ երկրամասի իշխանության դեռեւս խախուտ ինստիտուտների հանդեպ քաղաքական ճնշում չկիրառվի: ԵՄ առաքելությունը, մասնավորապես, հնարավարություն կունենա հետեւել կաշառակերության, կազմակերպված հանցավորության եւ ռազմական հանցագործությունների մասին գործերի վարույթին: Այն ձեւավորվել է ԵՄ բոլոր երկրների ներկայացուցիչներից, բացառությամբ Մալթայի: Բոլորից շատ իր քաղաքացիներին Կոսովո է գործուղում Գերմանիան եւ Իտալիան: Բացի այդ, պատվիրակությանը կմիանան ԵՄ-ին չանդամակցող այնպիսի երկրների ներկայացուցիչները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Թուրքիան եւ Խորվաթիան: «ԵՄ որոշումը պարզ ազդակ է Սերբիայի եւ Ռուսաստանի համար, որոնք ապօրինի են համարում Կոսովոյի անկախության հռչակումը եւ երկրամասում Եվրամիության առաքելության ներկայությունը»,-նշում է BBC-ին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիության երկրների մեծամասնությունը պատրաստ են անհապաղ ճանաչել Կոսովոյի անկախությունը: Սերբիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ ԵՄ անդամ Կիպրոսը կտրականապես դեմ են այդ որոշմանը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |