Ոստիկանությունն առաջարկում է ԴՆԹ քարտադարաններ ստեղծել23 հոկտեմբերի 2017 - 13:05 AMT PanARMENIAN.Net - «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկվում է ոստիկանությանը թույլատրել հաշվառել և վարել ԴՆԹ քարտադարաններ: Այդ մասին հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ԱԺ-ում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին քննարկման ժամանակ ։ «Մատնադրոշմային հաշվառման համակարգը, որը նույնականացման հիմնական միջոցն է, այլևս բավարար չէ ծանր և առանձնապես ծանր հանգացործություն արած մարդկանց բացահայտման համար, քանի որ, նույնիսկ հասարակ ձեռնոց օգտագործելով, հասարակ անձինք կարող են մատնահետքեր չթողնել, իսկ դիակներից ոչ միշտ է հնարավոր լինում մատնահետք վերցնել», - ասել է Վարդան Եղիազարյանը, հայտնում է Aysor.am-ը։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հիմնական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկել է հստակեցնել, թե որն է լինելու այն նպատակը, որին հասնելու միակ ճանապարհը ԴՆԹ բնութագրերի հաշվառման իրականացումն է։ «Պետք է հստակ ձևակերպել նպատակը, որ անձնական տվյալների պաշտպանության հետ հակասություն չլինի», - նշել է Կորյուն Նահապետյանը։ Ի պատասխան հարցով հիմնական զեկուցող Վարդան Եղիազարյանն ասել է, որ առաջարկվող փոփոխություններում որոշակի ճշգրտումներ և լրամշակումներ կլինեն, ինչը թույլ կտա խուսափել անձնական տվյալների պաշտպանությունը խախտելուց։ Հանձնաժողովը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը, որը կընդգրկվի հոկտեմբերի 24-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |