Բրիտանիան խնդրել է ՄԱԿ-ին «հղի կին» եզրույթը փոխարինել «հղի մարդ» եզրույթով![]() 23 հոկտեմբերի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ՝ խնդրելով «հղի կին» արտահայտությունը փոխարինել «հղի մարդ» եզրույթով՝ պաշտպանելու համար տրանսգենդերների իրավունքները: Այդ մասին երկրի ԱԳՆ վրա հղումով հայտնել է The Times-ը: Փոփոխություններ պետք է մտցվեն 1976-ին Մեծ Բրիտանիայի ստորագրած Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտում: Փաստաթղթում ասվում է, որ «հղի կինը» հատուկ պաշտպանության տակ պետք է լինի և չի կարող մահապատժի ենթարկվել: Մեծ Բրիտանիան դեմ է այդ եզրույթին, քանի որ այն բացառում է «տրանսգենդերներին, որոնք ևս հղի կարող են լինել», գրում է Lenta.ru-ն: Մինչդեռ գրող Սարա Դիտումն այն անվանել է «վիրավորական, քանի որ զրկում է կնոջն իրեն կին անվանելու իրավունքից՝ մոլեռանդ կոչվելու մտավախությունից ելնելով»: Հունվարին բրիտանահպատակ Հայդեն Քրոսը, որը փոխել էր սեռը՝ տղամարդ դառնալով, հայտարարեց իր հղիության մասին, դառնալով առաջին հղի տղամարդը երկրում: Նա որոշել էր փոխել սեռը 17 տարեկանում և 3 տարի ընդունել է անհրաժեշտ հորմոնալ հաբերը և անձնագիր է ստացել, որտեղ նշված էր նրա նոր գենդերային պատկանելությունը: Սակայն հետո Քրոսը որոշել էր արգելակել սեռի փոփոխման գործընթացը, քանի որ գիտակցեց, որ ուզում է երեխա ունենալ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |