BBC. Ադրբեջանցիները հեռանում են եկրից գործազրկության և անկայունության պատճառով23 հոկտեմբերի 2017 - 15:28 AMT PanARMENIAN.Net - 1 միլիոնից ավելի ադրբեջանցիներ են հեռացել հայրենիքից, որից մոտ 760. 000-ն ապրում է Ռուսաստանում: Գործազրկությունը, կայունության և անվտանգության բացակայությունը ստիպում է նրանց հեռանալ հայրենիքից, գրում է BBC-ին: Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը դրական դինամիկա է ներկայացնում: Փորձագետները հոռետեսորեն են ընկալում ներկայացված թվերը և զգուշացնում են որակյալ կադրերի արտահոսքի մասին: Ըստ Migration Policy Institute-ի, այսօր մոտ 1,147 մլն ադրբեջանցի է ապրում այլ երկրներում, որից 767.000-ը ՌԴ-ում, 82.000 Ուկրաինայում, 48.000՝ Ղազախստանում, 20. 000՝ ԱՄՆ-ում, նույնքան՝ Ուզբեկստանում, 19.000՝ Գերմանիայում, 17.000՝ Թուրքիայում: Ըստ ՌԴ պետական վիճակագրական ծառայության, վերջին տասնամյակում Ադրբեջանից ՌԴ մեկնող ադրբեջանցիների քանակն ամեն տարի գերազանցել է ՌԴ-ից Ադրբեջան մեկնողներինն առնվազն 10.000-ով: Ադրբեջանից հեռանում են տարբեր պատճառներով՝ ոմանք նշում են աշխատանքի բացակայությունը, ոմանք՝ անվտանգությունն ու կյանքի որակը, մյուսները՝ հեռանկարների բացակայությունն ու կոռուպցիան: Ըստ տնտեսագետ Թոգրուլ Մաշալլիի, մեկնում են 20-25 տարեկանները, ոչ միայն նրանք, ովքեր աշխատանք չեն գտնում, այլ նաև լավ տեղերից ազատվողները, որոնք «ուղղակի այլ կյանք են ընտրում»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |