Մբապեն՝ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ23 հոկտեմբերի 2017 - 15:39 AMT PanARMENIAN.Net - «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Քիլիան Մբապեն արժանացել է Golden Boy-2017 մրցանակին, որը հանձնվում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին: Մբապեն Եվրոպայի մարզական ԶԼՄն-ների հարցումներում առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսից և «Բարսելոնայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեից, որոնք ՊՍԺ հարձակվողի հետ հավակնորդների թվում էին, գրում է Ռ-Սպորտը Tuttosport-ի վրա հղումով: Սեպտեմբերին հայտարարվել էր 24 ֆուտբոլիստի անուն, որոնք հավակնում էին Golden Boy-2017 մրցանակին: Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել «Մոնակոյից» վարձակալության իրավունքով, որի ժամկետը սպառվում է 2018-ի հունիսի 30-ին: Ըստ ԶԼՄ-ների, եթե Մբապեն տեղափոխվի, «Մոնակոն» 180 մլն եվրո կստանա: Նախորդ խաղաշրջանում Մբապեն 44 խաղի է մասնակցել, 26 գոլ է խփել և դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: Ընթացիկ խաղաշրջանում նա 11 խաղի է մասնակցել՝ 9-ը «Պարի Սեն Ժերմենի» կազմում և 2-ը՝ «Մոնակոյի», և 4 գոլի հեղինակ է դարձել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱՆ-ն՝ աղետի գոտու բնակչությանը․ Չօգտագործել ջուրը, եթե հոտն ու գույնը փոխված են Նշվում է, որ պետք չէ օգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով այդ թվում եռացած վիճակում Սանոսյան. Փորձում ենք ափապաշտպան աշխատանքներ տանել, կապ հաստատել կտրված բնակավայրերի հետ Նա հավելել է, որ հիմնական խնդիրը 7 բնակավայրի հետ է Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՊՆ․ Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել |