Երևանցի երաժիշտների մասին ֆիլմը մրցանակ է ստացել Նյու Յորքում23 հոկտեմբերի 2017 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Նյու Յորքում կայացել է ռուսալեզու փաստագրական ֆիլմերի RusDocFilmFest փառատոնի մրցանակաբաշխությունը: Ռուսաստանաբնակ ռեժիսոր Տատյանա Դանիլյանցի ռուս-հայկական «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» կինոժապավենը դիպլոմ է ստացել լավագույն օպերատորական աշխատանքի համար: Այդ մասին հայտնել է ամերիկյան «Նոր կյանք» պարբերականի խմբագիր Մարինա Ադամովիչը, որը նաև միջոցառման համադրողն էր: Գրան պրին ստացել է Բորիս Նեմցովի մասին «Չափից ազատ մարդը» ֆիլմը, որի ռեժիսորներն են Միխայիլ Ֆիշմանը և Վերա Կրիչևսկայան: RusDocFilmFest10-րդ փառատոնում ցուցադրվել է 20 կինոֆիլմ, նկարահանված Հայաստանի, Լեհաստանի, Իսրայելի, Շվեդիայի, ԱՄՆ և ՌԴ ռեժիսորների կողմից, գրում է ՏԱՍՍ-ը: Ֆիլմը պատմում է 6 երաժշտի մասին. դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի, երգիչ Ֆորշի, Armenian Navy Band-ի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանի, երգչուհի և երգահան Լիլիթ Պիպոյանի, ջազմեն, դաշնակահար Մալխասի (Լևոն Մալխասյանը), թառահար Միքայել Ոսկանյանի մասին: Նրանց աչքերով և նրանց երաժշտության ուղեկցությամբ է ներկայացվում Երևանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |