Ջիգարխանյանի կնոջ օգնական. Ապահարզանի դեպքում դերասանը կարող է հոսպիսում հայտնվել23 հոկտեմբերի 2017 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի օգնականը հայտարարել է, որ ապահարզանի դեպքում դերասանը կարող է հայտնվել հոսպիսում, որտեղ ապրում են ծանր հիվանդություններով տառապող մարդիկ: «Ես ուզում եմ զգուշացնել բոլոր այն մարդկանց, որոնք տրամադրում են Ջիգարխանյանին Վիտալինայի դեմ՝ չէ որ ապահարզանի դեպքում, նա ուղղակի հոսպիսում կհայտնվի որպես անաշխատունակ մարդ»,-ասել է նա, գրում է Starhit ամսագիրը: Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի փաստաբանը հաստատել է, որ հայտնի դերասանի ամբողջ ունեցվածքը գրանցված է Վիտալինայի անունով: «Պաշտոնական ամուսնությունից 1 օր առաջ նա սեփականությունն իր վրա է ձևակերպել: Խոսքը 3 բնակարանի մասին է, այնպես որ գույքը համարվում է ոչ թե համատեղ ունեցվածք, այլ պատկանում է միայն նրան»,-ասել է իրավաբանը: Ջիգարխանյանը մտադիր է պայքարել իր իրավունքների համար և ուզում է դատի տալ կնոջը: Ավելի վաղ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր ամենաարժեքավոր բանի՝ թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին:«Նա գրպանել իմ գումարները, իմ տունը չկա՝վաճառել են: Նա ֆանտաստիկ գող է: Եվ սա առաջին անգամը չէ»,-ասել է դերասանը: Ընթերցեք նաև.Օկսանա Պուշկինա. Ջիգարխանյանը բաժանվում է կնոջից Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը |