Հայաստանում Հայ-բելառուսական բարեկամության անտառ կհիմնվի![]() 23 հոկտեմբերի 2017 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Բելառուսը Հայ-բելառուսական բարեկամության անտառ կհիմնեն: Այդ մասին հայտնել է Բելառուսի անտառտնտեսության նախարարության մամուլի ծառայությունը: Նոր անտառը պետք է հիմնվի Հայաստանում 2018-ին: Այդ մասին կողմերը պայմանավորվել են Մինսկում՝ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակում: Հոկտեմբերի 19-21-ը Մինսկում էր գտնվում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ «Եթե Բելառուսի համար անտառտնտեսությունը կարևոր տնտեսական նշանակություն ունի, ապա Հայաստանի համար առաջին հերթին՝ բնապահպանական»,-ասել է գյուղատնտեսությաննախարար Իգնատի Առաքելյանը։ Դեռ կոնկրետ որոշված չէ, թե որտեղ պետք է հիմնվի անտառը, սակայն երկու երկրների մասնագետները կանդրադառնան այդ հարցին հոկտեմբերի վերջում, երբ բելառուսական պատվիրակությունն այցելի Հայաստան: Հավանաբար տնկիները Բելառուսն անհատույց կտրամադրի Հայաստանին: Ըստ Բելառուսի անտառտնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի, երկիրը պատրաստ է հայկական կողմին մինչև 10-15 հա համար տնկանյութ հատկացնել, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերել: Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախորդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Նիստի ավարտին կայացել է արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |