ՌԴ-ում ապօրինի ծառահատումների մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

ՌԴ-ում ապօրինի ծառահատումների մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ապօրինի անտառահատումների մեղադրանքով Ռուսաստանի Տոլյատի քաղաքում հայ է ձեռբակալվել։

TLTgorod-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածը 1993 թվականին ծնված ՀՀ քաղաքացի է, որը չունի ՌԴ-ում ժամանակավոր կացության փաստաթուղթ:

Աղբյուրը չի հստակեցնում, թե որքան ծառ է կտրել ձերբակալվածը:

Այս պահին նա օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված ժամանակավոր կալանավայրում է:

Հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 260 հոդվածի՝ (առանձնակի խոշոր չափերի ապօրինի անտառահատում), 3 մասով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---