Բրիտանացին 7,5 կմ է անցել լողալով՝ շնաձկից փախչելիս24 հոկտեմբերի 2017 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ջոն Քրեյգը, որը դայվինգով է զբաղվում Ավստրալիայի ափերի մոտ, 7,5 կմ է անցել լողալով՝ շնաձկից փախչելիս: Ըստ բրիտանացու, գիշատիչը դեռ որոշ ժամանակ հետևել է նրան մինչև ափ: Զբոսանավը, որից ջուրն էր նետվել 34-ամյա բրիտանացին, ափից 7,5 կմ հեռավորության վրա էր՝ կանգ էր առել Շարք ծոցում: Ծովածոցը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է շնաձկների ծովածոց, ամեն տարի մոտ 120.000 զբոսաշրջիկ է ընդունում: Փորձառու Քրյեգը սուզվել էր ջրի տակ, իսկ երբ ջրի երես է դուրս եկավ, նավն արդեն հեռու էր: Քրեյգը սկսել է օգնության կանչել և նկատել է ոչ հեռու լողացող շնաձկանը, գրում է BBC-ին: Շնաձուկը բավականին մեծ է եղել՝ մոտ 4 մ երկարությամբ: «Ես մտածեցի, որ ամեն ինչ վերջացած է և ես հենց այդտեղ էլ կմեռնեմ»,-ասել է Քրեյգը: Շնաձուկը հետապնդել է Քրեյգին մոտ 15 րոպե, բայց չի հարձակվել: Իսկ հետո անհետացել է: Քրեյգը ափ է հասել 3 ժամ անց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |