6 տարում Հայաստանից Green Card-ի խաղարկությանը մոտ 570.000 դիմում է եղել24 հոկտեմբերի 2017 - 10:33 AMT PanARMENIAN.Net - 2010-2015 թթ. Հայաստանից ԱՄՆ ներգաղթային վիզաների խաղարկային ծրագրին մասնակցելու 569.727 դիմում է եղել: Միայն 2015-ին Green Card շահել ցանկացողների թիվը կազմել է 131.088, որոնցից ընդամենը 2049-ի համար է կանաչ լույս վառվել: ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայությունների կայքից տեղեկանում ենք նաև, որ 2010 թվականին ՀՀ-ից գրանցվել էր 62051 դիմում։ 6 տարում դիմումների թիվն ավելի քան կրկնապատկվել է: Green Card-ի խաղարկությանը հնարավոր է մասնակցել տարին մեկ անգամ, և չշահելու դեպքում միևնույն մարդը կարող է դիմել հաջորդ տարի ևս։ Սա նշանակում է, որ վիճակագրությունը ոչ թե խաղարկությանը դիմած մարդկանց, այլ նրանց ընդհանուր դիմումների քանակն է արտացոլում․ եթե նույն մարդը դիմել է Green Card-ի 6 տարի անընդմեջ, վիճակագրությունը կհաշվի 6 դիմում:
Հայաստանն ամերիկյան երազանքի հետևից գնալ ցանկացողների թվով առաջատար է Հարավային Կովկասում: Հարևան Վրաստանից նույն ժամանակահատվածում Green Card-ի խաղարկության է գրանցվել է 273․953 դիմում, Ադրբեջանից՝ 140․831 դիմում:
ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը իր տեղը զիջում է միայն Ռուսաստանին: Հինգ տարվա կտրվածքով ԱՄՆ-ում մշտական բնակության արտոնագիր ստանալու համար այս երկրից եղել է 1․142․986 դիմում, Բելառուսից՝ 315․663, Ղազախստանից՝ 199․692, Ղրղզստանից՝ 109․887 դիմում:
Կարդացեք նաև․ «Ամերիկյան երազանքի» այլընտրանքը․ Ուր մեկնել, եթե Green Card-ը մերժում են Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |